▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի օր էլ վրացիները կասեն «հայկական բարեփոխումներ»

Շատերը սովոր են հիշատակել հատկապես Սաակաշվիլիի իշխանության տարիներին Վրաստանում իրականացված մի շարք բարեփոխումները, որոնք հաճախ անվանում են «վրացական բարեփոխումներ»: Կարծում եմ՝ շատերը ներկա փուլում ներքին իրական վստահության զգացողություն ունեն, որ մեզ մոտ էլ գալիս են ավելի մեծ և իրապես ցանկալի բարեփոխումների իրականացման ժամանակներ: Բոլոր դեպքերում, այսօր խորհրդարանում նոր կառավարության ներկայացված նախագիծը կարող է հավակնել իրական բարեփոխումների փաստաթուղթ դառնալուն, իսկ այդ նախագծում ներկայացված դրույթներին միս ու արյուն «նեռարկելու» պարագայում չի բացառվում, որ մի օր էլ վրացիները Հայաստանին անդրադառնալիս, հիշատակեն  «հայկական բարեփոխումներ» արտահայտությունը:

Ալիկ Էրոյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին