▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետն ակամա կապացուցի, որ ինքը նույնպես չի արժևորում մեր մայրաքաղաքի դիմագիծը

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանատվություն է ստանձնել բոլոր ոլորտների նկատմամբ: Անկեղծ ասած՝ երբեմն այնպիսի տպավորություն է, որ մինչ նոր վարչապետի գալը, Հայաստանում ոչինչ տեղի չէր ունեցել, ոչ դրական առումով, ոչ էլ բացասական: Ենթադրվում է, որ կյանքը պարզապես կանգ էր առել: 

Հիմա հաղորդվում է նոր շունչ, աշխատանքները ստանում են նոր թափ ու… պայթեցվում է Երևանի հին շենքերից մեկը: Երևանից վերացվում է իր հերթական դիմագիծը: Արդյո՞ք այս պայթեցման համար նույնպես պատասխանատվություն է ստանձնում վարչապետը, թե՞ նա տեղյակ չէր: Ես կարո՞ղ եմ գրածս համարել որպես ահազանգ վարչապետին, քանի որ ինքն էր հորդորել դիմել իրեն: Թե՞ անպայման պետք է ալյուրի կամ բանանի ներկրման խորչնդոտներ առաջանան, որպեսզի հնարավոր լինի ահազանգել: 

Օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ անտեսելով հանրային կարծիքը ու մարդկանց ճնշող մեծամասնության մոտեցումները, շարունակվում է Երևանի աղճատման ու ավերման գործընթացը: Անկեղծ, զարմանալի է վարչապետի լռությունը: 

Այստեղից կարելի է անել երեք հետևություն: Կամ վարչապետը տեղյակ չէ այդ գործընթացներից, կամ հավանություն է տալիս հին Երևանը հողին հավասարեցման մոլուցքին, կամ էլ կան բնագավառներ, որտեղ նա իրավունք չունի խառնվելու: Այդ երեքից որ գործոնն էլ լինի, մեկ է, դա չի փոխում իրերի վիճակը:

Հուսանք մոտ օրերս կլսենք վարչապետի խոսքը նաև այս իրավիճակի վերաբերյալ: Կամ նա կկասեցնի այդ քանդման գործընթացը, կամ կշարունակվի Երևանի արտաքին տեքսի այլանդակումը: Վերջինի դեպքում վարչապետը ակամա կապացուցի, որ ինքը նույնպես չի արժևորում մեր մայրաքաղաքի դիմագիծը:


Կարեն Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին