▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրվել է Լեւոն Գալստյանը

«Հրապարակ» թերթը գրում է. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է ընտրվել հայտնի սցենարիստ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանը։

Հանրային ռադիոն եւ հեռուստատեսությունը ղեկավարում է հինգ անդամից բաղկացած Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, որի անդամներն ընտրվում են վեց տարի ժամկետով եւ ամսական 2 հազար դոլարից մի փոքր պակաս աշխատավարձ են ստանում։ Թե որպես խորհրդի անդամ ինչ հարցեր է իր ուշադրության տիրույթում պահելու, Լեւոն Գալստյանը՝ ասաց. «Ինչ վերաբերում է իմ անելիքներին, դա խորհուրդը պետք է քննարկի, եւ ըստ այդմ կորոշվի իմ աշխատանքի ոլորտը։ Այս պահին մենք դեռ չենք էլ հանդիպել եւ միայն իմ գործընկերների հետ խոսել, քննարկելուց հետո պարզ կդառնա այն շրջանակը, որտեղ ես անելիքներ պետք է ունենամ»:

Հեղինակ՝ Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին