▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենգավիթում տեղի ունեցած սպանության գործով բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Քյավառցի Ալիկը»

Մամուլում հրապարակում էր եղել, ըստ որի` կիրակի կեսգիշերին Չարբախ թաղամասում գտնվող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած արյունահեղության հետրում կանգնած են  քերական հեղինակություններ Արա եւ Ալիկ Բանդուրյանները: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ այսօր` նոյեմբերի 18-ին, բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Բանդուրյան եղբայրներից՝ Ալիկը «Քյավառցի Ալիկ» ու եւս մեկ անձ՝ Գալստյան Արմենը՝ «Բդո» մականունով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին կրակոցներ են հնչել Շիրակի փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գտնվող սրահում: Ստացած հրազենային վիրավորումից մահացել են 37-ամյա Մուշեղ Մուշեղյանը և 25-ամյա Գևորգ Ավետիսյանը, իսկ 35-ամյա Արամ Պետրոսյանը ստացել է կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:

Հիշյալ սպանությունը պարտակելու կասկածանքով ավելի վաղ  ձերբակալվել էր «Լիա» գեղեցկության սրահի տնօրեն` 46-ամյա Ա. Մանուչարյանը՝ Չարբախցի Գեղամ անունով հայտնի Պետրոս Իսրայելյանի կինը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին