▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիանալի զինվորական էր. զինվորները՝ Տավուշում զոհված սպայի մասին

 

Yerkir.am-ը գրում է. Այսօր առավոտյան ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը մեկ տարուց ավելի է, ինչ պայմանագրային հիմունքներով ծառայում էր Բերդում:

Կայքի տեղեկություններով՝ նա սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ծառայել է ՀՀ տարբեր զորամասերում, այդ թվում` Գորիսում տեղակայված զորամասում, եղել է դասակի հրամանատար:

Կայքի հետ զրույցում Մելիքյանի հրամանատարությամբ ծառայած զինծառայողներ պատմել են, որ նա հիանալի սպա էր, վարժ տիրապետում էր ռազմական գործին, ընկերասեր էր, զինվորներին նվիրված:

«Զինվորների կողմից շատ սիրված էր, բոլորը նրան հարգում էին»,- ասել է մեր զրուցակիցը:

Ըստ տեղեկությունների՝ Մելիքյանն Աշոցքից էր, ընտանիքի միակ արու զավակը:

Հիշեցնենք, որ այսօր Տավուշի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, ինչի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ՝ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյան, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայան և Էրիկ Գարիկի Աբովյան: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին