▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

26-ամյա ապարանցի երիտասարդը հոր «քթի տակից» փախցրել է սիրած աղջկան. հոր վրեժը չի ուշացել

1in.am-ը գրում է. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվել է Մխիթար Ն.-ի, Արսեն Մ.-ի, Սարիբեկ Ե.-ի գործի դատական քննությունը:

26-ամյա Մխիթարը, 36-ամյա Արսենը և 46-ամյա Սարիբեկը մեղադրվում էին աղջիկ առևանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Արսենը Մխիթարի քեռին է, նրա խնամքին երեք անչափահաս երեխաներ կան: Սարիբեկը Մխիթարի մորաքրոջ ամուսինն է:

Առաջադրված մեղադրանքում Մխիթարն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, թե իր մորաքրոջ աղջկանից տեղեկացել է, որ նրա սկեսրայրի քույրը լավ աղջիկ ունի, ով ծնողների հետ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում է ապրում:

Այդ աղջկան՝ Լենային (անունը փոխված է) տեսնելու, նրա ձեռքը խնդրելու համար 2015 թվականի նոյեմբերի 28-ին իր ծնողների հետ գնացել է նրանց տուն: Ինքն ու Լենան հեռախոսահամարներ են փոխանակել, որ շփվեն, իրար ճանաչեն: Հետագայում ևս երկու անգամ ինքը ծնողների հետ գնացել է Լենայի ձեռքը խնդրելու, բայց Լենայի հայրը վերջնականապես մերժել է իրենց:

Այդ ընթացքում ինքն ու Լենան շփվում էին սոցկայքում և հեռախոսով: Լենան իրեն ասել է, որ հայրը դեմ է իրենց ամուսնությանը, նրան արգելում է շփվել իր հետ: Հայրը նույնիսկ աղջկա հեռախոսաքարտն էր վերցրել ու դրել իր հեռախոսի մեջ, որ աղջիկն իր հետ չշփվի հեռախոսով:

Դրանից հետո որոշ ժամանակ իրենք դեռ շփվել են «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով: Իր մեջ Լենայի նկատմամբ զգացմունքներ են առաջացել: Ինքը սեր է խոստովանել նրան: Բայց Լենան ասել է, թե իրենց շփումը իմաստ չունի, քանի որ հայրը նրա կարծիքը հաշվի չի առնելու: Լենան իրեն ջնջել է կայքի ընկերների միջից, այլևս իր հետ չի շփվել:

Քանի դեռ շփվում էին, ինքը Լենայից իմացել է, որ նա գրեթե ամեն օր գնում է Ապարան՝ ատամնաբույժի մոտ: Սիրահարված լինելով՝ ինքը Լենային տեսնելու համար հաճախ գնում էր Ապարանի հիվանդանոցի մոտ ու հեռվից տեսնում էր նրան:
Դեպքի օրը՝ 2016 թվականի հունվարի 22-ի առավոտյան էլ ինքը Ապարանի հիվանդանոցի բակում էր, այնտեղ տեսել է Լենային ու նրա հայրիկին:

Հիվանդանոցի բակում ինքը պատահաբար տեսել է նաև իր քեռուն ու մորաքրոջ ամուսնուն: Նրանք մեքենայով եկել էին հիվանդանոց՝ ինչ-որ հիվանդ ազգականի տեսության:

Հենց այդ ժամանակ է իր մեջ մտադրություն առաջացել Լենային ամուսնության նպատակով առևանգելու: Խնդրել է քեռուն ու մորաքրոջ ամուսնուն, որ օգնեն իրեն՝ նրանց վստահեցնելով, որ Լենան խնդիր չի ստեղծի, չի բողոքի, կամուսնանա իր հետ: Նրանք համաձայնել են օգնել:

Սարիբեկը իր «ՎԱԶ-21124» մեքենան մոտեցրել է հիվանդանոցի աստիճաններին, ու սպասել են:

Այդ ժամանակ ինքը պատահաբար տեսել է համագյուղացի Վարազդատին: Ասել է, որ սիրած աղջիկը հոր հետ հիվանդանոցում է, ինքն ուզում է աղջկա հետ առանձին խոսել, ուստի խնդրել է, որ Վարազդատը Լենայի հորը մի կողմ տանի ու խոսելով զբաղեցնի, որպեսզի Լենան մենակ դուրս գա հիվանդանոցից, և ինքը ազատ խոսի նրա հետ:

Վարազդատը համաձայնել է օգնել ու մտել է հիվանդանոց:

Քիչ անց Լենան մենակ դուրս է եկել հիվանդանոցից և սկսել է իջնել աստիճաններով: Ինքը թիկունքից մոտեցել է նրան, գրկել է ու Սարիբեկի մեքենայի հետևի ձախ դռնից , որը քեռին բացել էր նախապես, Լենային նստեցրել է մեքենա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին