▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը հանձնարարել է մաքրել Հայաստանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի վերաբերյալ էր:

«Կարծում եմ համակարծիք կլինեք, որ թե՛ մեր համաքաղաքացիների, թե՛ զբոսաշրջիկների և թե՛ ներդրողների համար մեր երկիրը գրավիչ և հարմարավետ դարձնելու համար, անհրաժեշտ է ապահովել մեր քաղաքների, գյուղերի, այգիների, ճանապարհների և այլ վայրերի մաքրությունը։ Այդ իսկ պատճառով մենք մեկնարկում ենք «Մաքուր Հայաստան» ծրագիրը»,-նշել է վարչապետը և հանձնարարել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 2-ամսյա ժամկետում մշակել և ներկայացնել «Մաքուր Հայաստան» հայեցակարգը՝ հստակ սահմանելով գործողությունների պլանը և ժամանակացույցը՝ յուրաքանչյուր սուբյեկտի (գերատեսչություններ, համայնք, տնտեսվարող սուբյեկտ, քաղաքացի) պատասխանատվության շրջանակը։ Հայեցակարգը կներկայացվի հանրային քննարկման՝ գործընթացում ընդգրկելով ՀՀ բնապահպանության նախարարությանը և բնապահպանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին