▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի օր որդուս ցույց կտամ Հայաստանը, որի կազմում կլինեն Արցախն ու Արարատը. Արցախի մասին ֆիլմ նկարել պատրաստվող լեհ լրագրող

Գալա.am-ը գրում է.Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս օրերին խիստ լարված է:Կայքին տված հարցազրույցում լեհ լրագրող Թոմաշ Մացեյչուկն անդրադարձել է հակամարտությանը, խոսել առաջիկայում Արցախ կատարելիք այցի, իր պատկերացրած հայաստանյան ապագայի եւ այլ հարցերի շուրջ:

Թոմաշ, ինձ հայտնի է, որ Դուք ցանկանում եք Արցախի մասին վավերագրական ֆիլմ նկարահանել: Կարո՞ղ եք որոշ մանրամասներ պատմել այդ նախագծի մասին:

– Ես մտադրություն ունեմ ֆիլմ նկարահանել Արցախի մասին, այն հակամարտության մասին, որի ժամանակ հայկական բնակչությունը պաշտպանվում էր ադրբեջանցիներից եւ այլ մուսուլմաններից: Իհարկե, այդ հակամարտության մասնակից էին նաեւ ռուսները, սակայն, ցավոք, չգիտես ինչու, նրանք ավելի շատ օգնում էին ադրբեջանցիներին, քան հայերին: Ցանկանում եմ ի ցույց դնել այն, ինչի մասին շատերը լռում են: Ամբողջ Եվրոպայով, այդ թվում եւ Արցախում (քանի որ Հայաստանը եւ հայերը եվրոպական քաղաքակրթության մասն են) պայքար է գնում մուսուլմանական եւ եվրոպական աշխարհների միջեւ: Արցախը, ի տարբերություն Կոսովոյի, օրինակ է հանդիսանում, որտեղ քրիստոնյաները հաջողությամբ պաշտպանել են իրենց հողերը մուսուլմաններից: Պաշտպանել են, սակայն հարկ է ընդգծել, որ պատերազմը չի ավարտվել ոչ ադրբեջանցիների, ոչ էլ հայերի համար:

Հայկական հողերը գտնվում են Թուրքիայի եւ Ադրբեջանի օկուպացիայի տակ, մյուս կողմից նրանք համարում են, որ հայերի հողերը պետք է իրենց պատկանեն, իսկ նրանց համար ամենացանկալին այն է, որ ոչ մի Հայաստան ու ոչ մի հայ գոյություն չունենա: Թուրքերն արդեն մեկ անգամ ցեղասպանություն իրականացրել են ձեր ժողովրդի նկատմամբ, եւ ես մտավախություն ունեմ, որ նրանք պատրաստ են նույնը կրկնել հանուն պանթյուրքիզմի եւ Ադրբեջանի հետ միավորման: Ներկայումս արտաքին գործոններն Անկարային եւ Բաքվին թույլ չեն տալիս վերջնականապես լուծել Հայաստանի հետ կապված խնդիրը, սակայն ի՞նչ կլինի, եթե, օրինակ, կոնֆլիկտ առաջանա Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, այդ դեպքում ո՞վ կպաշտպանի Հայաստանը եւ Արցախը:

Ցանկանում եմ ֆիլմ նկարահանել, որը թույլ կտա հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Արցախում, ինչ պատճառով, ինչպես են ապրում մարդիկ այդ տարածաշրջանում եւ իրավիճակի հետագա ինչ զարգացումներ կարող են լինել:

- Ի՞նչ մեսիջ եք ցանկանում հղել Ձեր ֆիլմը դիտողներին:

– Ցանկանում եմ, որ եվրոպացիները, այդ թվում եւ ռուսները, հասկանան, որ հայերը հանդիսանում են եվրոպական աշխարհի, եվրոպական քաղաքակրթության մի մասը, որը հենց հիմա իսլամիզացման իրական վտանգի առաջ է կանգնած: Մենք պետք է համախմբվենք, օգնենք միմյանց, չմոռանանք, որ մեր եվրոպացի եղբայրներն աջակցության կարիք ունեն: Արցախը պետք է եվրոպացիների եւ ամերիկացիների գիտակցության մեջ հայտնվի որպես իսլամական աշխարհի դեմ դիմակայության հաջող օրինակ: Արցախն օրինակ է ծառայել, թե ինչպես պետք է պաշտպանվել, նաեւ նոր հակամարտությունների դեպքում, ինչպիսիք մենք տեսնում ենք այսօր Շվեդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ անգամ Ռուսաստանում: Մենք պետք է մեզ դրսեւորենք «արցախավարի»՝ պաշտպանելով մեր հողը, մեր կանանց եւ մեր երեխաներին: Կամ մենք կհասկանանք սա, կամ մեր թոռները կապրեն մուսուլմանական Եվրոպայում:

- Դուք արդեն եղե՞լ եք Արցախում:

– 2016թ.-ի մայիսին եղել եմ Երեւանում, իսկ այնտեղից մեկնել եմ Արցախ: Ինձ շատ են դուր եկել Ստեփանակերտը եւ Շուշին: Ես հիացած էի տեղաբնակների հյուրասիրությամբ: Շփվել եմ մարդկանց հետ երթուղայիններում, շուկայում, ռեստորաններում: Մինչ օրս հիշում եմ 17-18 տարեկան աղջիկների հետ իմ խոսակցությունը: Հարցազրույց էի անցկացնում նրանց հետ եւ հարց ուղղեցի՝ եթե ադրբեջանցիները գրոհեն Ստեփանակերտի վրա, ի՞նչ կանեք դուք: Գիտե՞ք ինչ պատասխանեցին նրանք. «Զինվորական համազգեստ կհագնենք եւ կգնանք մեր հայրերին ու եղբայրներին օգնելու»: Ա՛յ դա ուժ է, ոչ թե սիրիացիների նման, ովքեր լքում են իրենց ընտանիքները, իրենց կանանց ու երեխաներին եւ մեկնում Եվրոպա՝ ձրիակերության: Զգո՞ւմ եք տարբերությունը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև`Ադրբեջանը կրկին սկսել է իր վայնասունը. լեհ լրագրողին սպառնում են սպանել` Արցախի մասին ֆիլմ նկարելու համար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին