▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ հրաժարվում իմ խոսքերից․Կիսելյովը՝ հայ տաքսու վարորդի հասցեին իր հնչեցրած կարծիքի մասին

Հայաստանում են ռուս հայտնի վերլուծաբան, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն ու «Ռուսաստանն այսօր» միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք անդրադարձան Երևանում Կիսելյովի կողմից հայ տաքսիստի ռուսերենի վատ իմանալն անընդունելի համարելուն։

«Դա պատահեց այն ժամանակ, երբ հայ երիտասարդ տաքսիստը չկարողացավ հաշիվը ներկայացնել ռուսերեն լեզվով։ Դա ինձ զարմացրել էր, որի մասին ես իմ անկեղծ կարծիքը կիսեցի։ Այն ժամանակ դա բավականին բուռն արձագանքի արժանացավ ոչ թե այն պատճառով, որ ես նշեցի, թե տաքսիստը չէր կարողացել հաշվել ռուսերեն լեզվով, այլ այն, որ ես ասել էի, թե ռուսերեն լեզվի իմացությունը Հայաստանի համար անվտանգության գործոն է։

Ես մնում եմ իմ կարծիքին, չեմ հրաժարվում իմ խոսքերից։ Ռուսերենը հայերի համար շատ կարևոր է»։

«Հայ բոլոր տաքսիստներն ավելի լավ ռուսերեն են խոսում, քան մենք՝ հայերեն։ Նրանք պարտավոր էլ չեն մեր լեզվով խոսել»,-նկատեց վերլուծաբան, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին