▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան

Այսօր` մարտի 20-ին,  ապրիլյան պատերազմում զոհված գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 26 տարեկան: 

Նա զինված ուժերում էր 2007թ-ից, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և տեղափոխվել Արցախ, երկու տարի ծառայել էր Մատաղիսում, ապա՝ Թալիշում: Զինվորական Հրաչ Գալստյանն ապրիլի 2-ի առավոտյան իր սիրելիին ու նրա բազմազավակ ընտանիքի անդամներին ապահով դուրս է բերել Թալիշ գյուղից և ճանապարհել Հայաստան, իսկ ինքը վերադարձելկ էր առաջնագիծ:

Հիշեցնենք, որ Հրաչ Գալստյանը զոհվելուց մեկ տարի առաջ ամուսնացել էր: Հրաչի ու Անուշի առաջնեկը՝ Անահիտը, ծնվել է հոր զոհվելուց շուրջ մեկ ամիս անց՝ մայիսի 6-ին:Աղջնակին կոչել են Անահիտ՝ տատի անունով, ինչպես ցանկացել էր Հրաչը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին