▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ զինվորական նոր դատախազ է նշանակվել Վահե Հարությունյանը

 

 

 

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Վահե Հարությունյանին Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին:
  «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»:

 Վահե Հարությունյանը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը։  

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին