▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր խնդիրն է վերականգնել իշխանության նկատմամբ հավատը՝ վերադարձնելով ձեզ գողացված հաղթանակը

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, դիմելով ՕՐՕ դաշինքի հանրահավաքի մասնակիցներին, ասել է.

–Ապրիլ ամիսը՝ հարության ամիսը, նշանավորվելու է մեր համատեղ պայքարի միջոցով այս բռնի, ապօրինի կուսակցապետության ավարտով և Հայաստանի Հանրապետության վերածննդով։ Դա անելու ենք համատեղ ջանքերով, համազգային քվեով ու շարժումով։ Հայաստան–Արցախ–Սփյուռք այս կոնսոլիդացիան է ձեր առաջնորդությամբ մեզ տանելու դեպի հաղթանակ։ Գործող իշխանությունը, բռնազավթած ժողովրդի ձայնը, իր մրցակցի մեջ տեսնում է բիզնես ծրագիր, իսկ ժողովրդի մոտ՝ հակառակորդ։ Մեր խնդիրն է վերականգնել իշխանության նկատմամբ համայն հայության հավատը՝ վերադարձնելով ձեզ գողացված հաղթանակը, ձեզ պատկանող սահմանադրական իշխանությունը, իրավունքները, հայրենի ընդերքներն ու ազգային շահը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին