▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանը չի ճանաչում «Իգլայի» գործով Վրաստանում ձերբակալված Ռոբերտին

armtimes.com-ը գրում է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փաստացի ղեկավար եւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի ճանաչում Թբիլիսում վրաց իրավապահների կողմից օրեր առաջ ձերբակալված ոմն Ռոբերտ Ա.-ին:

Այս մասին մեր զրույցում հայտարարեց Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: «Եթե ինքը (Սամվել Բաբայանը,-հեղ.) էդ առարկայի հետ կապ չունի, ուրիշ ինչի՞ մասին կարող է խոսք գնալ: Կրկնում եմ, այդ առարկան ձեռք բերելու հետ իմ պաշտպանյալը որեւէ առնչություն չունի: Որ մարդ են ձերբակալել, լավ են արել, կբերեն Հայաստան, եթե իհարկե դեռ չեն բերել, բերելուց հետո վստահ եմ, որ ինքն էլ (նկատի ունի Ռոբերտ Ա.-ին) է ասելու՝ ո՛չ Բաբայան եմ ճանաչում, ոչ էլ»,-ասաց Քալաշյանը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա, Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանական վարչության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները մարտի 27-ին Թբիլիսիի Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցի հատվածում ձերբակալել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետի եւ 235.1 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով հետախուզվող, 40-ամյա Ռոբերտ Ա.-ին: Վերջինիս ճակատագիրը դեռ անհայտ է, երկու օր է՝ լռում են թե՛ վրաց իրավապահները եւ թե՝ ՀՀ:  ԱԱԾ-ն եւ ՀՀ դատախազությունն առ այս պահը հրապարակել են «Իգլա»-ի գործով ձերբակալված, ապա կալանավորված միայն Սամվել Բաբայանի անունը: Մարտի 23-ին հրապարակած հաղորդագրությամբ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնել էր բառացիորեն հետեւյալը. «Քրեական գործի շրջանակներում նոր զարգացումների առկայության դեպքում դրանց վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»: Եվ չնայած տվյալ քրեական գործի շրջանակներում նոր զարգացման առկայությանը, ԱԱԾ-ն Վրաստանում կատարված հիշյալ ձերբակալության վերաբերյալ երկու օր է՝ որեւէ տվյալ չի հայտնում: Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ ՀՀ ԱԱԾ-ն չի արձագանքում Թբիլիսում տեղի ունեցած ձերբակալությանը, արդյո՞ք դա նոր զարգացում չէ, ԱԱԾ լրատվականից չպատասխանեցին՝ հորդորելով հարցը գրավոր ուղարկել: ԱԱԾ-ից նաեւ հետաքրքրվեցինք՝ քրեական գործի շրջանակներում նոր ձերբակալված անձինք կա՞ն, սակայն պատասխան կրկին չստացանք: Այս պահին անհայտ է, թե իրականում ով է ձերբակալված Ռոբերտ Ա.-ն եւ ի՞նչ առնչություն ունի «Իգլայի» գործի հետ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին