▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերաքննիչ դատարանը Սամվել Բաբայանի կալանքի մասին որոշումը կհրապարակի վաղը

Վերաքննիչ քրեական դատարանը քննել է Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերանայման հայցը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

Դատական նիստին ներկա էր նաև Սամվել Բաբայանը: Նա գտնում է, որ իր կալանավորումն անհիմն է և խնդրել է, որպեսզի խափանման միջոց կալանավորումը վերացվի: Դատախազն ու քննիչն առարկել են և ասել, որ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է ու հիմնավոր:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել մարտի 22-ին։ Մարտի 24-ին առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին կալանավորելու որոշում էր կայացրել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին