▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծամորի ատոմակայնը կրկին Ադրբեջանի ուշադրության կենտրոնում

Ադրբեջանի ԱԳՆ-ն և նախկին գեներալը Յաշար Այդեմիրովը հակադարձում են իրար: Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանը իրենից լուրջ խնդիր է ներկայացնում շրջակա բնակչության համար: Ըստ Հաջիևի տարածած հաղոդրագրության Հայաստանը դասեր չի քաղել Չեռնոբիլի աղետից ու հավանական է, որ հաջորդ աղետը սկսվի հենց Մեծամորի ատոմակայանից: Մեծամորի ատոմակայանի պայթյունի դեպքում կտուժեն Կասպից, Սեւ եւ Միջերկրական ծովերին հարակից բնակվող բնակչությունը: Ամենաշատը դա կազդի Թուրքիայի վրա, մեծ վնաս կկրի նաև Ադրբեջանը: Այս վերջին երկու դեպքերի շնորհիվ է , որ Ադրբեջանը այդքան անհանգստանում է Մեծամորով ու դրա ատոմակայանով:

Ամեն բան գեղեցիկ ու բարի կլիներ միայն մի դեպքում, եթե մի քանի տարի առաջ ադրբեջանցի նախկին, պախարակված գեներալ Յաշար Այդեմիրովը, իր գոյության մասին հիշեցնելու համար, չհայտարարեր, որ Ադրբեջանի զինված ուժերը առանց մեկ վայրկյան մտածելու պետք է կրակեն Մեծամորի ատոմակայանի ուղղությամբ: Կոչումազրկվելուց ու բանակից դուրս շպրտվելուց հետո Այդեմիրովի ուղեղը այնքան էր մթագնել և նա մոռացել էր , որ ատոմակայնին վնաս հասցնելուց ավելի շատ իրենք ու իրենց եղբայր թուրքերն են տուժելի: Կարծում եմ կարիք չկա ասելու, թե Այդեմիրովը իր հայտարարությունից մի քանի ամիս անց՝ 2016 թվականի ապրիլին, որտեղ էր: Հաստատ դիրքերում, զինվորների հետ պատերազմի չէր մասնակցում: Բայց կռվի ավարտից մի շաբաթ հետո կրկին անիմաստ հայտարարություններով էր հանդես գալիս:

Քանի որ Հիքմեթ Հաջիեւը դիմել է միջազգային կառույցներին, որպեսզի նրանք մի ճար անեն ու փակեն ատոմակայանը, իմ կարծիքով այդ կառույցների ներկայացուցիչներն էլ պետք է հարցով դիմեն Ադրբեջանին՝ հիմա ատոմակայնի վրա կրակում եք, թե՞ վտանգավորա ՝ փակենք:

 

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին