▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյունքներն ամփոփվում են.ՍԱՊԾ պետը՝ Հայաստանում հայտնված ադրբեջանական խնձորների մասին

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում հայտնված ադրբեջանական ծագման խնձորներին:

Նրա փոխանցմամբ՝ ապրիլի 23-ին ստացված հաղորդագրությունների հիման վրա ՍԱՊԾ-ն շրջայցեր է իրականացրել Երևանի և մարզերի մի շարք իրացման կետերում, որտեղ արձանագրվել են Հայաստանում ադրբեջանական խնձորի առկայության դեպքերը:

«Ստուգայցերը շարունակական գործընթաց են, որոնք կատարվում են ոչ թե մեկ օրվա ընթացքում, այլ կատարվում են հանրապետության ողջ տարածքում: Դրանք սկսվել են ապրիլի 23-ից ու շարունակվում են մինչ օրս։ Արդեն իսկ ամփոփվում են արդյունքները, որի վերաբեյալ համապատասխան հաղորդագրությունները տեղադրված են ծառայության կայքում»,- ասաց նա:

Հարցին, թե ճշտե՞լ են արդյոք՝ որտեղից և ովքեր են ներկրել խնձորները, Իշխան Կարապետյանը պատասխանեց. «Հաշվի առնելով, որ դեպքն արձանագրվել է, ՍԱՊԾ-ը ՊԵԿ-ի հետ ներկայումս իրականացնում է գործողություններ, որպեսզի իրացման վայրերում բացահայտի վերջնական խմբաքանակը, և արդունքներն ամփոփելուց հետո մենք արդեն համատեղ հայտարարություն կանենք: Ներմուծող ընկերություն  չկա»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին