▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմիր գծերի տուգանքի համար նվազագույն շեմը կսահմանվի 3000 դրամ

 

 

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, առաջարկել է սահմանել, որ կարմիր գծերի համար նախատեսված տուգանքը կարող է կազմել  3000-ից 5000 դրամ:

կարմիր գծերի համարտուգանքը կարող է կազմել  3000-ից 5000 դրամ:

«Ֆիքսված տուգանքի չափը, որը վարչական մարմինը կիրառում էր իրավախախտման բոլոր դեպքերում՝ անկախ իրավախախտման փաստական հանգամանքներից, մեղմացնող կամ ծանրաց նող հանգամանքներից, փոխարինվել է՝ սահմանելով տուգանքի նվազագույն և առավելագույն չափեր, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուր դեպքում հաշվի առնել կոնկրետ իրավախախտման փաստական հանգամանքները»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Ավտոտրանսպորտային միջոցը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար տեղական տուրքը կամ, այսպես կոչված, կարմիր գծերի համար չվճարելը, գործող իրավակարգավորմամբ, առաջացնում է ֆիքսված տուգանքի նշանակում՝ 5 հազար դրամ:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրք ի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, առաջարկել է սահմանել, որ տուգանքը կարող է կազմել  3 հազարից 5 հազար դրամ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարի խոսքով՝ նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին մասնակցել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագետներ. նախագիծն արժանացել վերջինների բարձր գնահատականին:

«Ընդունված լինելով դեռևս 1985 թվականին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը ամենաշատն է ենթարկվել փոփոխությունների ու լրացումների, իսկ ոլորտը կանոնակարգող օրենսդրական ակտերում պարբերաբար կատարվել են տարաբնույթ, երբեմն էլ իրարամերժ ու հակասական փոփոխություններ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այս նախագծով վերանայվել են ինչպես իրավախախտումների համար նախատեսված վարչական տույժի տեսակները և դրանց չափերը, այնպես էլ նախատեսվել են կանոնակարգումներ, որոնք, ի տարբերություն գործող օրենսգրքի, հնարավորություն են տալու պատասխանատվություն սահմանելիս, իսկապես, հաշվի առնել անձի գույքային դրությունը, իրավախախտման մեղմացնող հանգամանքները: Մասնավորապես, մի շարք իրավախախտումների դեպքում, ելնելով հանրային վտանգավորության աստիճանից, գործող բացարձակ որոշակի տուգանքի փոխարեն նախատեսվել է նախազգուշացում և հարաբերական որոշակի սանկցիա, իսկ որոշ իրավախախտումների դեպքում տուգանքի չափը նվազեցվել է:

«Այսինքն՝ ֆիքսված տուգանքի չափը, որը վարչական մարմինը կիրառում էր իրավախախտման բոլոր դեպքերում՝ անկախ իրավախախտման փաստական հանգամանքներից, մեղմացնող կամ ծանրաց նող հանգամանքներից, փոխարինվել է՝ սահմանելով տուգանքի նվազագույն և առավելագույն չափեր, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուր դեպքում հաշվի առնել կոնկրետ իրավախախտման փաստական հանգամանքները»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

- See more at: http://araratnews.am/karmir-gtceri-tugankhi-hamar-nvazaguyn-shemeh-ksahmanvi-3-hazar-dram/#sthash.5JnWO15S.Tb8Ysf7y.dpuf
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին