▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինձ այդ պաշտոնը չի հրապուրում». Արտաշատի քաղաքապետի պաշտոնն ու հավանական թեկնածուները

 

armtimes.com-ը գրում է. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արտաշատի քաղաքապետ ԱրգամԱբրահամյանի հրաժարականից հետո այդ քաղաքում լուրջ զարգացումներ են սպասվում: Արգամ Աբրահամյանի հրաժարականը գրեթե փաստ է, քանի որ նա հայտարարել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորի մանդատը, որին «արժանացել է» ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ստացած ձայների շնորհիվ:

Մամուլում այս ընթացքում արդեն մի շարք անուններ են շրջանառվել, թե ով է հավակնում Արտաշատի քաղաքապետի պաշտոնին: Խնդիրն այն է, որ այս քաղաքը միշտ եղել է Աբրահամյանների ընտանիքի «տիրապետության տակ», ուստի նրանք չեն պատրաստվում դրա ղեկավարումը հանձնել ՀՀԿ-ին: Եվ հենց այստեղ է, որ նրանց անհրաժեշտ է այնպիսի թեկնածու, որի դեպքում կասկած չեն ունենա, որ հաղթանակ կտանեն:

Մամուլում բազմիցս շրջանառվել է, որ նրանց թեկնածուն Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն է՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրը: Վերջինս դա ոչ հաստատել է, ոչ էլ հերքել: Մեր տեղեկություններով, Աբրահամյանները Պողոսյանի թեկնածությունը հաղթական են համարում այն պարագայում, եթե չառաջադրվի ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀԿ տարածքային շտաբի պետ Ալիկ Սարգսյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի կարող առաջադրվել այդ պաշտոնում, քանի որ Արտաշատի գրանցում չունի.

- Պարոն Սարգսյան, ՀՀԿ-ն որոշե՞լ է, թե ում է առաջադրելու Արտաշատում:

- Որեւիցե բան չի որոշվել, քննարկման փուլում է:

- Դուք ցանկություն ունե՞ք առաջադրվելու:

- Ե՞ս, ե՞ս, իմ համար դա անցած էտապ է: Ձեր ասած պաշտոնը ընդհանրապես մտքովս չի անցել, մանավանդ հիմա: Իմ համար դա անցած էտապ է: Երկրորդ, ես քաղաքի գրանցում ունեմ, ես իրավունք չունեմ:

- Երեւանի գրանցո՞ւմ ունեք:

- Այո: ... Որ այդտեղի գրանցում ունենայի էլ, էդ պաշտոնը ինձ չի հրապուրում ընդհանրապես:

- Իսկ ո՞րն է հրապուրում:

- Արդեն ոչ մի պաշտոն չի հրապուրում, ուզում եմ հանգիստ ապրել մի քիչ:

Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր Արարատի մարզում, սակայն չէր ստացել բավարար թվով քվեներ՝ խորհրդարան անցնելու համար:

Որպես Արտաշատի քաղաքապետի հավանական թեկնածուներ՝ այս ընթացքում շրջանառվել է նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի որդու անունը, որն Արտաշատի գազի գրասենյակի ղեկավարն է, «Ավշար» գործարանի սեփականատերեր եղբայրների՝ Արայիկ եւ Արամայիս Գրիգորյանների սանիկը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին