▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի մարզում ադրբեջանցի լրտե՞ս են բռնել․ նա ներկայացել է Արցախում զոհված Կարենի անմիջական հրամանատար

Երեկ ինչ-որ օտարական մտնում է Հոռոմ գյուղի խանութներից մեկը և ներկայանում Արցախում զոհված Կարեն Դանիելյանի անմիջական հրամանատար։ Պատմում է, որ դեպքի պահին նա եղել է Կարենի կողքին։ Իբր թե երբ Կարենին խփել են, նա սկսել է խրխռալ, ինքը գլխի տակ բարձ է դրել և երբ տեսել են, որ շատ է տանջվում իրենք են սպանել, որպեսզի չտանջվի։ Այսպիսի պատմություններով գրավում է խանութում առևտուր անող Սարատակի բնակչի ուշադրությունը։ Հետո հաց է խնդրում վաճառողից, բայց երբ բացում է դրամապանակը նկատում է, որ գումար չունի։ Անակնկալի գալով, որ մոտը գումար չկա հրաժարվում է հացից։ Իսկ խանութում գտնվող սարատակցին առաջարկում է հացի համար վճարել։

Հետո զրույցի ժամանակ ասում է, որ Արթիկ է գնալու։ Իսկ այն հարցին, թե առանց գումար ինչպես է հասնելու քաղաք, նա նշում է, որ ոտքով է գնալու։ Բնակիչն էլ առաջարկում է, որ ինքը տանի։

Իսկ այսօր արդեն գնում է Սարատակ համայնք և հետաքրքրվում իրեն «լավություն անողի» տան հասցեի մասին։ Գնալով վերջինիս տուն նստում են սեղան և հյուրը շարունակում է իր պատմությունները բանակի մասին, հորդորելով, որ տան տերը չթողնի իր որդուն գնա բանակ և սկսում է Հայոց բանակի, պետության մասին վարկաբեկիչ տեղեկություններ հայտնել։

Քիչ անց նրանց զրույցին միանում է Սարատակի մեկ այլ բնակիչ և հարց ու փորձ անում հյուրից։ Խոսակցության ընթացքում հյուրը պատմում է, որ Կարենին իրենք են բերել Երևան, և այնտեղից տեղափոխել Սարատակ։ Քիչ ուշ զրույցին միացած Սարիտակի բնակիչը նկատում է, որ Կարենին Երևան չեն տարել, այլ Արցախից տեղափոխել են Վանաձոր, իսկ այնտեղից Սարատակ և զինվորին դիմավորողներից մեկն էլ ինքն է եղել։ Այստեղ արդեն սկսում են չվստահել հյուրին և կասկածամտությամբ վերաբերվում նրա պատմություններին։

Հետո առաջարկում են գնալ Կարենին վերջին հրաժեշտ տալու, հյուրն էլ համաձայնում է։ Իսկ արդեն, երբ մտնում են Կարենի տուն օտարականը տեսնելով զինվորական անձանց՝ դիմում է փախուստի։ Իսկ ներկա գտնված զինվորականներն ել փաստում են, որ ներկաներից բացի այլ զինվորական չի եկել զորամասից։ Գյուղացիները բռնում են խաբեբային։ Եվ քանի որ նա եղել է զինվորական համազգեստով նրան տարել են Ռազմական ոստիկանություն։

Գյուղացիների խոսքերով նրա հեռախոսի մեջ ադրբեջանական հաղորդագրություններ են հայտնաբերել։ Ունեցել է նաև հայկական անձնագիր, սակայն ներկայացել է այլ անվամբ։

Գյուղում  տարածված «լրտես» հայտնաբերելու տեղեկեության մասին, Սարատակի գյուղապետ Միշա փոխանցեց, որ նման լուր լսել է, բայց թե ով է՝ տեղյակ չէ և կարևորություն չի տվել, պարզելու կասկածելի մարդու ինքնությունը:

«Նման բան ականջիս կպել է, բայց ինձ թվում է դա բոմժ է եղել, իմացել եմ, որ ինչոր մեկն եկել աննպատակ բաներ է խոսել: Մեր գյուղից չի եղել, անծանոթ է եղել, ասել է թե իբր Կարենենց չաստից է եղել և այլն : Մոտեցել է տղերքին ասել է՝ մոտը փող չկա, մեր տղերքն էլ տարել են Արթիկ: Հետո ասում են հեռախոսի մեջ ադրբեջանական հաղորդագրություն է եղել, ես անձամբ չեմ տեսել: Ես ոստիկանությունից բան չեմ իմացել, քանի որ կարծում եմ , որ լրտեսը չէր գա բոմժի կարգավիճակով ու չէր ասի գումար չունեմ և այլն, լրտեսը ամեն ինչով պատրաստ գուկար, որ աննկատ լիներ, տրամաբանություն չկար մեջը, դրա համար այլևս չեմ հետաքրքրվել»,- ասաց Սարատակ համայնքի ղեկավարը:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ մեր թղթակցից տեղեկացավ, որ գյուղում նման արտառոց տեղեկություն է շրջանառվում :

«Ոչ ես նման տեղեկություն չունեմ, տեղյակ չեմ »,-ասաց Շիրակի մարզի դատախազ  Կարեն Գաբրիելյանը:

Նյութի աղբյուրը` igyumri.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին