▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը կորցնում է տնտեսական գրավչությունը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

2016 թվականի վերջից սկսած Ադրբեջանի տնտեսութունը հայտնվել է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ: Նավթի գների իջեցման արդյունքում գլխավորապես էներգակիրների արտահանման վրա հիմնված ադրբեջանական տնտեսությունը տևական ժամանակ է, ինչ հնարավոր չի լինում վերականգնել:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի տնտեսության համար լուրջ հարված էր նաև «Ադրբեջանի միջազգային բանկի» սննկացումը, որի 3,337 մլրդ դոլարի չափով արտաքին պարտավորությունները պետությունը վերցրել է իր վրա: Բանկը, չկարողանալով վճարել արտաքին պարտքը, սկսել է պարտատերերի հետ բանակցություններ վարել պարտքերի վերաձևակերպման շուրջ:

Ճգնաժամային իրավիճակի պահպանման մասին են փաստում նաև միջազգային գործակալութունների գնահատականները: Այսպես, Moody's միջազգային վիճակագրական գործակալության հաղորդած տվյալների համաձայն՝ 2016թ-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն նվազել է 3.8 տոկոսով, իսկ 2017թ-ին նույնպես տնտեսական աճ չի կանխատեսվում: Բացի այդ Moody's Investors Service-ը ցանկանում է էլ ավելի իջեցնել Ադրբեջանի առանց այն էլ բացասական B1 ներդրումային վարկանիշը: Գործակալությւան այս բացասական գնահատականները հիմք են, որպեսզի Ադրբեջանական տնտեսության նկատմամբ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը նվազի:

Նարեկ Պողոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին