▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 3 զավակների մայրը չորրորդին վաճառել է 3000 դոլարով , իսկ չբեր ուսուցչուհին նորածնին գնել է 6500 դոլարով

1in.am-ը գրում է. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է նորածին երեխայի առուվաճառքի վերաբերյալ գործի քննությունը:

Այս գործով ամբաստանյալի աթոռին էին ՀՀ ԱՆ «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Անտոնյանը, ՀՀ ԱՆ «Արամյանց» բժշկական կենտրոնի բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը, նորածնի կենսաբանական մայր Ալլա Կ.-ն և երեխայի խնամքը հանցավոր ճանապարհով ստանձնած Քրիստինե Կ.-ն:

Ըստ մեղադրանքի՝ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Անտոնյանը պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ այլ անձի՝ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպել է խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք և ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառք:

2016 թվականի փետրվարի 22-ին բժիշկ Կարինե Անտոնյանը, ըստ մեղադրանքի, համաձայնել է բուժքույր Գոհարիկ Խաչատրյանի առաջարկին ու կազմակերպել է հղի, 36-ամյա Ալլա Կ.-ի կողմից ծննդաբերելուց հետո երեխայի՝ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով վաճառքը և խնամքը ստանձնելու նպատակով 37-ամյա Քրիստինե Կ.-ի կողմից երեխայի առքը, ինչի համար բժշկուհին պահանջել է 1500 դոլար:

Ըստ մեղադրանքի՝ Կարինե Անտոնյանը Գոհարիկ Խաչատրյանի դրդմամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ «Հղիի և ծննդկանի անհատական քարտում» ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել, իրական հղի Ալլա Կ.-ին ոչ հղի Քրիստինե Կ.-ի անձնագրային տվյալներով որպես հղի ընդունել է բժշկական կենտրոն: Նա հղիի նախածննդյան բոլոր հետազոտությունները և բժշկական հաշվառումները գրանցել է Քրիստինե Կ.-ի  անունով: 2016 թվականի ապրիլի 9-ին Ալլա Կ.-ն ծննդաբերել է:

Կարինե Անտոնյանը բժշկական կենտրոնի փաստաթղթերում, այդ թվում՝ «Բժշկական քարտում», ինչպես նաև զագսում նորածին երեխային ծննդյան վկայական տրամադրելու համար հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել, իբր՝ երեխային ծննդաբերել է Քրիստինե Կ.-ն, ինչի հիման վրա Քրիստինե Կ.-ն զագսում գրանցվել է որպես նորածին աղջնակի մայր, նրա ամուսինը՝ որպես հայր, երեխային տրվել է ծննդյան վկայական:

Քրիստինե Կ.-ն 2016 թվականի ապրիլի 9-ին «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ տարածքում բժշկուհի Կարինե Անտոնյանին վճարել է նրա պահանջած 1500 դոլարը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին