▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակն ստացել Է Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը

Կաննի կինոփառատոնի 2017 թվականի գլխավոր մրցանակն ստացել Է շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը:

 «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկրի անունը հայտարարվել Է մայիսի 28-ին 70-րդ փառատոնի փակման արարողությանը:

Կինոնկարում գլխավոր դերերը խաղացել են Կլաս Բանգը, Էլիզաբեթ Մոսսը, Դոմինիկ Ուեսթը եւ Թերրի Նոտարին:

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակն ստացել Է ամերիկացի դերասան Հոակին Ֆենիքսը, որը խաղացել Է Լինն Ռեմսիի «Դու երբեք այստեղ չես եղել» ժապավենում:

Լավագույն դերասանուհի Է ճանաչվել Դիանա Կրյուգերը Ֆաթիհա Ակիինի «Ոչ մի տեղից» ֆիլմի համար:

Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Ատելություն» կինոնկարն արժանացել Է ժյուրիի հատուկ մրցանակին:

Կաննի 70-րդ կինոփառատոնն անցկացվել Է մայիսի 17-ից մինչեւ 28-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին