▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չինովնիկը չպետք է իրեն չափազանց կարևոր զգա. Կարեն Կարապետյան

 


Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ մի շարք հավատարմագրված` պարենային ու ոչ պարենային արտադրանքի փորձարկման լաբորատորիաների նախնական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են հայտագրված ոլորտներից դուրս ոչ ամբողջական ու հակասող փորձարկումների դեպքեր, որոնք լաբորատորիաների գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու հիմքեր են։

Վարչապետի կարծիքով՝ դեպքերը բարձրացնում են Հայաստանի շուկայում իրացվող պարենային և ոչ պարենային արտադրանքի վտանգավորության ռիսկերը, նաև բացասաբար են ազդում արտադրանքի վարկանիշի վրա։ Սա հաշվի առնելով՝ վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում փորձարկման լաբորատորիաների մասնակցությամբ կազմակերպել ոլորտը կանոնակարգող իրական ակտերի միատեսակ կիրառման վերաբերյալ քննարկումներ, ձեռնարկել միջոցներ քննարկումների ընթացքում ի հայտ եկած կամ բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ։

«ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում փորձարկման լաբորատորիաների մասնակցությամբ կազմակերպել ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի միատեսակ կիրառման վերաբերյալ քննարկումներ, ձեռնարկել միջոցներ քննարկումների ընթացքում ի հայտ եկած կամ բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասաց վարչապետը։

Կարդացեք նաև` Դե լավ չենք արել էլի. Կարեն Կարապետյանը նկատողություն արեց Իգնատի Առաքելյանին

Շատ մեծ բեռ ու միսիա ունեք. վարչապետը՝ Դավիթ Հարությունյանին

Կկարգավորվի խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու հարցը

Շատ լուրջ վտանգ կա... Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանի մեկ այլ հանձնարարական` ստորև ներկայացված տեսանյութում. 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին