▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին Mercedes-ով հարվածել է Opel-ին.կա վիրավոր

 

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel մակնիշի 35 FT 397 համարանիշի և Mercedes ML 550 մակնիշի 10 DO 008 համարանիշի ավտոմեքենաները։ 
 Դեպքի վայրում ականատեսներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում վթարային լուսարձակները միացրած Opel-ին, որն էլ շպրտվել և բախվել է հաստաբուն ծառին, իսկ Mercedes-ի վարորդն ու ուղևորը, որոնք եղել են շորտերով, դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին փորձում էին մոլորեցնել, որ իրենք չեն ավտոմեքենա վարել։ Ականատեսները նշում էին նաև, որ տաքսու վարորդը անգամ վիրավոր վիճակում օգնություն էր ցուցաբերում շորտիկավոր «հերոսներին»:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ տաքսու վարորդը տեղում ենթարկվեց բժշկական փորձաքննության. պարզվեց, որ նա գտնվում է սթափ վիճակում։ Իսկ Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորը, ովքեր «մուկն ու կատու էին խաղում», հրաժարվեցին բժշկական փորձաքննությունից և փաստաթղթեր ներկայացնելուց։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ 
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Երևանում հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին Mercedes-ով հարվածել է Opel-ին, Opel-ն էլ բախվել է ծառին. ֆուտբոլիստի որդին ու ընկերը դեպքի վայրում «տունտունիկ էին խաղում», կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹshamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel մակնիշի 35 FT 397 համարանիշի և Mercedes ML 550 մակնիշի 10 DO 008 համարանիշի ավտոմեքենաները։ 

Դեպքի վայրում ականատեսներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում վթարային լուսարձակները միացրած Opel-ին, որն էլ շպրտվել և բախվել է հաստաբուն ծառին, իսկ Mercedes-ի վարորդն ու ուղևորը, որոնք եղել են շորտերով, դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին փորձում էին մոլորեցնել, որ իրենք չեն ավտոմեքենա վարել։

Ականատեսները նշում էին նաև, որ տաքսու վարորդը անգամ վիրավոր վիճակում օգնություն էր ցուցաբերում շորտիկավոր «հերոսներին»: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ տաքսու վարորդը տեղում ենթարկվեց բժշկական փորձաքննության. պարզվեց, որ նա գտնվում է սթափ վիճակում։

Իսկ Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորը, ովքեր «մուկն ու կատու էին խաղում», հրաժարվեցին բժշկական փորձաքննությունից և փաստաթղթեր ներկայացնելուց։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ 


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին