▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը կոչ է անում տհաճ միջադեպերով չխաթարել Վարդավառի տոնը

Հուլիսի 23-ին Վարդավառ է՝ մեր ժողովրդի սիրած ու ավանդական տոներից մեկը, որ խորհրդանշում է տարեպտույտ, կյանքի նորացում, սեր, նաև՝ փոխադարծ հարգանք ու հոգածություն միմյանց հանդեպ:

Ցավոք, մեր որոշ համաքաղաքացիներ հենց Վարդավառի լուսավոր տոնին չեն դրսևորում այդ հարգանքն ու հոգածությունը: Արձանագրվում են ծիսական արարողությունը տհաճ դրսևորումներով փախարինելու, մարդկանց անհանգստություն և անհարմարություն պատճառելու դեպքեր։ 
Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսևորել բարեկրթություն, տհաճ միջադեպերով չխաթարել տոնը, աջակցել ոստիկանությանը հասարակական կարգուկանոն ապահովելու գործում:

Աշոտ Ահարոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին