▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդը կրկին թիրախավորել է Չինարին. երիտասարդին հաջողվել է թաքնվել դիպուկահարից

Հուլիսի 20-ին հակառակորդի կողմից կրկին թիրախավորվել է Տավուշի մարզի Չինարի գյուղը:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կրակոցներ են արձակվել բնակավայրերի և Չինարի գյուղի մանկապարտեզի ուղղությամբ:

Այդ ամենից բացի, հակառակորդի դիպուկահարը թիրախավորել է 17-ամյա մի պատանու, սակայն երիասարդը, ով մեծացել է այդ կրակոցների ներքո և կոփված է եղել, կարողացել է թաքնվել՝ ինչի արդյունքում կրակոցները պատանուն չեն դիպել:

Սակայն, մեր տեղեկություններով, գյուղի բնակիչների տների և մանկապարտեզի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով գյուղացիները նյութական վնասներ են կրել:

Նշենք, որ երեկ ժամը 23։00-01։00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը: Սկզբում կրակել են դիրքերի, ապա գյուղի ուղղությամբ:Համայնքապետի փոխանցմամբ՝ հակառակորդը կրակել է «ԴՇԿ» և «ԱԳՍ» զենքերից:  Կրակոցներից տուժածներ չկան, միայն տանիքներ են վնասվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին