Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Մեկ տարի է անցել այն անարդար օրվանից, երբ կողոպտեցին ոչ միայն ինձ, այլ իմ ողջ ազգին, իմ ընտանիքին, ընկերներիս և սպորտի բոլոր սիրահարներին: Չգիտեմ` արդյո՞ք ես երբևէ կկարողանամ համակերպվել դրա հետ, ավելի շուտ` արդեն երբեք: Բայց ես ունեմ առաջ գնալու մոտիվացիա, փնտրել նոր բարձունքներ: Այս անսպառ ուժի և էներգիայի համար ես շնորհակալ եմ Բարձրյալին և ինձ սիրող ու ատող բոլոր մարդկանց, առանց ձեզ ես կլինեի ավելի թույլ:
Հ.Գ. Մեդալը, որը ես բռնել եմ նկարում, իրականում պատկանում է սերբ մարզիկ Դավոր Շտեֆանեկին, իսկ նրանը` իրականում իմն է»:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից ակնհայտ կողմնակալ մրցավարության պատճառով: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը սերբ էր, իսկ Միհրանի մրցակիցը սերբ Դավոր Շտեֆանեկն էր: Մենամարտի ընթացքում Միհրանը շարունակ ակտիվություն էր ցուցաբերում, սակայն հանիրավի պատժվեց «պասիվության» պատճառով: