▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղջկան պատանդ վերցրած տղամարդն ԱՄՆ-ում 5 մեքսիկացու էր սպանել. մանրամասներ ԱՄՆ-ից

 

Politik.am-ը գրում է. Օրերս Էրեբունի վարչական շրջանի շենքերից մեկում մի տղամարդ պատանդ էր վերցրել մի քաղաքացու։ Դեպքի հետ կապված շատ մանրամասններ հայտնի չդարձավ հանրությանը, քանի որ ոստիկանները երիտասարդին վնասազերծելու ընթացքում մահացու վիրավում էին հասցրել նրան: Թեև դեռ դեպքի օրը հայտնվում էր, որ աղջկան պատանդ պահող երիտասարդը պահանջում է հինգ քաղաքացու և փաստաբանի ներկայություն, սակայն այդպես էլ պարզ չեղավ, թե կոնկրետ ինչ քաղաքացիների մասին է խոսք գնացել ու ինչ փաստաբան է նա պահանջել:

Ժամեր անց պարզվեց, որ պատանդ վերցնողը 1986 թ.–ին ծնված Գոռ Հակոբյանն է: Նա նոր էր արտաքսվել ԱՄՆ-ից, իսկ նրա ծնողները՝ ում և պատկանում էր ժամանացի կենտրոնը, որտեղ նա պատանդ էր պահում աղջկան, ապրում են ԱՄՆ-ում: Պարզվեց նաև, որ նա ԱՄՆ-ում ծանր հանցագործության համար դատապարված է եղել:

Գոռ Հակոբյանի հարազատներից մեկը կապ է հաստատել կայքի հետ և մի քանի մանրամասններ ներկայացրել նրա կյանքից: Նա պատմել է, որ Գոռ Հակոբյանը ԱՄՆ-ում դատապարտվել է 5 մեքսիկացու սպանելու համար: Ըստ մեր զրուցակցի՝ նա այդ սպանությունը կատարել է հայ համայնքի ներկայացուցիչներին պաշտպանելու համար: Սպանված մեքսիկացիները ահաբեկել էին տեղի հայերին ու փորձել էին սպանել նրանց: Մեքսիկացիները հանցավոր խմբավորման անդամներ են եղել:

Ըստ կայքի զրուցակցի՝ Գոռ Հակոբյանն ԱՄՆ-ում գործող Արմենիան փաուեր խմբավորման անդամ է և զբաղվել է հանցագործ խմբավորումներից տեղի հայերի պաշտպանությամբ: Գոռի մայրը ԱՄՆ-ում սեփական կլինիկան է հիմնել:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին