▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիլիարդանոցը վարձակալել էր Գոռ Հակոբյանի ընկերը. պատանդառուի ընկերները հարցաքննվել են

Armtimes.com-ը գրում է. Օգոստոսի 29-ին Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում այսօր 24-ամյա կնոջը պատանդ պահած 31-ամյա Գոռ Հակոբյանի բնակարանում խուզարկություններ են կատարվել: Կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբը, որտեղ տեղի են ունեցել հայտնի դրամատիկ իրադարձությունները, վարձակալել է Գոռ Հակոբյանի ընկերը:

Վերջինը հարցաքննվել է եւ մեր տեղեկություններով, քննիչին պատմել է, որ «Weekend» բիլիարդ բար ակումբը հուլիսին վարձակալել էր եւ պատրաստվում էր հոկտեմբերին աշխատացնել: Նա նաեւ ասել է, որ ինքը Գոռ Հակոբյանին դեպքի օրն ակումբի բանալիները չի տրամադրել եւ չգիտի, թե ընկերը ինչպես է այդ օրը 24-ամյա կնոջ հետ հայտնվել իր ակումբի տարածքում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին