▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորաշենի գյուղապետի մահափորձի գործով հետախուզվողներից երկուսը ներկայացել են բաժին և ձերբակալվել

Մայիսի 3-ին Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի դեմ մահափորձի գործով հետախուզվողներից 2-ը` 23-ամյա Ռոբերտ Գալստյանը և 28-ամյա Արթուր Նազարյանը ներկայացել են ոստիկանության բաժին:

Նշենք, որ նրանք Հայաստան են ժամանել  Ստամբուլ-Երևան չվերթով և «Զվարթնոց» օդնավակայանից ուղևրովել ոստիկանություն:

Հավելենք, որ դեռևս մայիսի 10-ին միջազգային հետախուզում էր հայտարարվել 4 անձի՝ 1978 թ. ծնված Ռոլանդ Գալուստովի, 1994 թ. ծնված Ռոբերտ Գալստյանի, 1989 թ. ծնված Արթուր Նազարյանի և 1989 թ. ծնված Դերենիկ Սիմոնյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին, անհայտ անձինք «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փակել են Նորաշենի համայնքապետարանի վարորդ Կարեն Ղազարյանի վարած «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի ճանապարհը և կրակահերթ արձակել նրա և ուղևորի՝ Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ:

hetax

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին