▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծխողները մահանալով պետությանը մեծ օգուտ են տալիս

Հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի միջազգային օրն է:

«Համաձայն վերջին վիճակագրական տվյալների՝ Հայաստանում ծխում է տղամարդկանց 52, կանանց 2 տոկոսը: Ծխախոտի պատճառով մահանում է այնքան մարդ, որքան տարբեր տեսակի համաճարակների ժամանակ: Մարդիկ չեն ապրում իրենց հատկացված ամբողջ կյանքը: Նրանք անգամ թոշակային տարիքին չեն հասնում: Պետությանն էլ «օգուտ է», թոշակ չի վճարում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ծխախոտի բացասական ազդեցությունը սկսվում է նույնիսկ այն պահից, երբ դեռ երեխան չի ծնվել: Ծխախոտի ծխի ազդեցության ներքո գտնվելն ազդում է երեխայի օրգանիզմի տարբեր ֆունկցիաների վրա: Կարող են առաջանալ շնչառական հիվանդություններ, ասթմա և այլն: 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից:

2008 թվականից, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հայտարարվել է «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին