▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վիվասել»-ը չի զիջել Հերմինե Նաղդալյանի ահռելի ծախսը. ընկերությունը հերքում է ԱԺ-ին

armtimes.com-ը գրում է. Հայաստանում հեռահաղորդակցության ծառայություն մատուցող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը հերքում է ԱԺ աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի այն հայտարարությունը, թե իբր ընկերությունը զիջել է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեռախոսային ծառայությունների վճարը:

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը aysor.am-ի հետ զրույցում փորձել էր հերքել armtimes.com-ի այն տեղեկությունը, թե ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը 2 մլն դրամի պարտք է կուտակել բջջային հեռախոսային խոսակցությունների համար, որը վճարվել է պետբյուջեից։ «2 մլն դրամը՝ չհիմնավորված բամբասանք է: Նման գումար չի եղել: Դեռևս մայիսին Հ.Նաղդալյանի բջջային հեռախոսի համար եղել է խոշոր գումար, որը ԱԺ աշխատակազմի կողմից վիճարկվել է: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտքը առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով, մասնավորապես, ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը: Ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից դեռևս մայիսին: Ուստի՝ ԱԺ աշխատակազմը գումար չի վճարել, հետևաբար՝ չկար և անհրաժեշտություն փոխհատուցման պահանջ ներկայացրելու», – ասաց Ա.Բաբայանը:

 ««ՄՏՍ Հայաստան» ընկերությունն իր բոլոր բաժանորդներին, լինեն դրանք անհատներ, կազմակերպություններ կամ պետական մարմիններ,  ծառայություններ է մատուցում համապատասխան պայմանագրերի և դրանցում ամրագրված պայմանների, այդ թվում՝ սակագների, հիման վրա: Մատուցված ծառայությունների համար հաշիվներ են տրվում և վճարումներ են ընդունվում այդ նույն պայմանագրերով և գործող իրավական ակտերով սահմանված կարգով:

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի կապակցությամբ, Ընկերությունն իրականացրել է ներքին ուսումնասիրություն և կարող է ամբողջ պատասխանատվությամբ հավաստել, որ Ընկերությունը չի ունեցել դուրս գրվող հաշիվներում շեղում առաջացնող որևէ տեխնիկական խնդիր, մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները տրվել են հավուր պատշաճի, դրանք չեն վերանայվել Ընկերության կողմից և վճարվել են բաժանորդի կողմից:

ՀՀ Սահմանադրության հոդված 33-ի (Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը) և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի հոդված 49-ի (Հաճախորդների տեղեկությունների գաղտնիությունը) համաձայն, Ընկերությունը պարտավոր է պահպանել հեռախոսային խոսակցությունների և այլ էլեկտրոնային հաղորդակցության գաղտնիության, և ուստի չի կարող հրապարակել կամ հաստատել այս կամ այն բաժանորդի հաղորդակցությանը վերաբերող տեղեկատվությունը:

Ընկերությունը հարկ է համարում պարզաբանել, որ ռոումինգային ծառայությունների առանձնահատկություններից ելնելով, որևէ ամսվա ընթացքում մատուցված ռոումինգային ծառայությունների գումարները կարող են հաշիվներում արտացոլվել ուշացումով, այն է՝ այդ ամսվանը հաջորդող երկու ամիսների հաշիվներում, ինչի մասին համապատասխան ծանուցում միշտ առկա է եղել Ընկերության պաշտոնական վեբ-կայքում»,-ավում է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի՝ մեզ տրված  պարզաբանման մեջ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև. 

Հերքումդ հերքեմ կամ նաղդալյանական սուտ

 

Ամոթ Ձեզ, տիկի՛ն Նաղդալյան

 

Հերմինե Նաղդալյան, կրկին ամոթ Ձեզ, հիմա էլ ստում եք

 

3G-ին չի անջատվել, էդքան գումար է տարել. Հերմինե Նաղդալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին