▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սպիտակներից մինչև սևեր, բաց դռներից մինչև փակ թեմաներ

Ո՞ր մարզաձևում են լավագույնը դրսևորում հայերը. Հարցում Երևանում

Քվեարկեցի. մեկնում եմ Նյու Յորք. Նիկոլ Փաշինյան

Մտածում ես՝ վախ մամա ջան, այդ ինչպես ենք դրա միջով անցել, հարազատներին կորցնելու վախ կար. Թամարա Պետրոսյան

Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել են չհայտարարագրված դեղամիջոցներ



2017-11-22 10:23:03

Օրերս ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հերթական անգամ կանխել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման երկու փորձ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները  Վրաստանից Հայաստան ուղևորվող ավտոմեքենայի դռների հատվածում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են 21 կգ քաշով տարբեր տեսակի դեղորայք, որոնք վարորդը նպատակ է ունեցել իրացնել Երևանի դեղատներում:

Դեղորայքի հաջորդ խմբաքանակը հայտնաբերվել է Բավրայի մաքսակետում՝ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության և մաքսակետի աշխատակիցների համագործակցության արդյունքում. վրացական կապարակնիքով կնքված 17 կգ ընդհանուր քաշով դեղորայքը քաղաքացին թաքցրել է բեռնախցիկում հատուկ պատրաստված թաքստոցում: Բացահայտումների վիճակագրությունը փաստում է, որ ընթացիկ տարում գերակշռել են նաև տարբեր տեսակի հոգեմետ դեղերի ապօրինի տեղափոխման փորձերը. մաքսային հսկողությունը շրջանցելու հիմնական թիրախը եղել է փոստային առաքանիների ուղին:

Իսկ անօրինական ճանապարհով ոչ հոգեմետ դեղամիջոցների ներկրման փորձերի զգալի մասը կանխվել է Բագրատաշենի անցակետում: Հայաստանի հյուսիսային մաքսային դարպասների արդիականացմամբ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մաքսային հսկողությունն այլ հարթակ է տեղափոխվել: Արդիական ենթակառուցվածքների և նորագույն սարքավորումների ներդրմամբ նորակառույց մաքսակետերում հսկողական միջոցառումներն առավել արդյունավետ, բայց, միևնույն ժամանակ, աննկատ են դարձել՝ բացառելով գործառույթների կրկնությունը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.