▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1.000.000 դրամ մրցանակ լավագույն կայքի համար

Betconstruct ընկերությունը Ucraft ընկերության հետ համագործակցությամբ նոր նախագիծ է առաջարկում։

Ստեղծագործ միտքը նոր որակական մակարդակ բարձրացնելու համար կազմակերպվում է մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, առանց դիզայներական մասնագիտական գիտելիքների ու փորձի պահանջի։

Մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ucraft.com-ի առաջարկած գործիքներով պատրաստել կայքեր հետևյալ ոլորտներից որևէ մեկի համար․ լուսանկարչական, դիզայների, ռեստորանի, սրճարանի և տուրիստական գործակալության համար։

Ucraft-ը վեբկայքեր պատրաստել է դյուրին միջոցը, որը հնարավորություն է ցանկացած մահկանացուին բացահայտելու դիզայներության հետաքրքիր աշխարհը։

Օրինակ, եթե Դուք նոր ռեստորան եք բացել և ուզում եք կայք ունենալ, Ucraft-ը հենց Ձեզ համար է։

Էլ ինչ մրցույթ առանց մրցանակներ՝ առաջին տեղը 1․000․000 դրամ և Արսենալի տոմսեր, երկրորդ տեղը՝ կես միլիոն դրան ու 6 ամսյա գրանցում www.ucraft.com-ում, երրորդ տեղը՝ 250․000 դրամ և 6 ամսյա գրանցում www.ucraft.com-ում։

Մրցույթի պայմաններին, ժյուրիին ու Ձեզ հուզող այլ հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք այցելել հղումով, որտեղ դիզայներ Արա Ասլանյանը հետաքրքիր կերպով կներկայացնի ամենը, ինչ վերաբերվում է մրցույթին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին