▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազ եղբայրները ծեծի են ենթարկել քննիչին

 

Նոյեմբերի 20-ին Քննչական կոմիտեի ավագ քննիչը դատախազ եղբայրների կողմից ծեծի է ենթարկվել: Ավագ քննիչը ծեծի է ենթարկվել Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Դեպքի վերաբերյալ «Փաստինֆո»-ն Գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանից տեղեկացել է, որ նման հաղորդում ստացվել է, և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է նյութերն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով:

Նշենք նաև, որ կայքի թղթակցի հարցին, թե դեպքի վերաբերյալ Ոստիկանությունում հաղորդում ստացվել է արդյոք՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը հրաժարվել է որևէ տեղեկություն տրամադրել:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ 26-ամյա ավագ քննիչ Սուրեն Նազարյանը ծեծի է ենթարկվել դատախազներ 32-ամյա Նարեկ և Հայկ Խաչատրյանների կողմից: Դատախազները երկվորյակ եղբայրներ են:

 

Աղբյուրը ` Փաստինֆո

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին