▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում կյանքը պրինցիպիալ փոխվելու է. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրիում էր: Գործադիրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել եւ հարգանքի տուրք է մատուցել 88-ի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հոգեհանգստի կարգ է մատուցել:

Ներկաները նշել են` դեկտեմբերի 7-ը ոչ միայն հիշելու եւ խոնարհվելու, այլ նաեւ անելիքների մասին մտածելու, խնդիրների լուծման ուղիներ գտնելու եւ առաջ նայելու ամսաթիվ է:

«Մենք ամեն օր, ռեգուլյար պետք է աշխատենք, որպեսզի այստեղ կյանքը փոխվի, եւ իրականում փոխվելու է։ Այն պրոբլեմները, որն այսօր Գյումրին ունի, մեր ժողովուրդն ունի, հաղթահարելի են։ Ուղղակի պետք է դրան լավատեսությամբ նայել եւ համապատասխանաբար աշխատել», – հայտարարել է Կարեն Կարապետյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին