▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մսով տոլման մեզանից տարան, իսկ պասու՞ցը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ինչպես օրեր առաջ տեղեկացանք՝ դեռևս նախաքրիտոնեական ժամանակաշրջանից եկող հայկական ավանդական խաղողի տերևով տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ն անհիմն կերպով որակել է որպես «Ադրբեջանի կերակրատեսակ»: Իսկ ավելի ստույգ, տոլման ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն՝ ըստ ազգային տարբեր խմբերի ներկայիս բնակության աշխարհագրական վայրին համապատասխան:
Այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել այն, ինչ բառացիորեն ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդագրությունում. «Տոլման պատրաստվում է Ադրբեջանի ամբողջ տարածքում և համարվում է կարևոր կերակրատեսակներից մեկը, փոխանցվում է սերնդեսերունդ և վեր է երկրի ներսում առկա էթնիկ ու հոգևոր սահմաններից»։ Ստացվում է, որ տոլման դա և ներկայիս ադրբեջանցիներինն է, և միաժամանակ՝ թալիշներինը, քրդերինը, լեզգիներինը, և այլն: Այդ ամենն ակամայից հիշեցնում է «ժողովուրդների բարեկամություն» խորհրդային անհաջող թեզը: Ի դեպ, Ադրբեջանի այս «հայտի» մասին մեր պաշտոնյաները տեղեկացված էին դեռևս մեկ ու կես տարի առաջ, և անհասկանալի է, թե ինչու՞ էին նրանք լռում ողջ այդ ժամանակահատվածի ընթացքում: 
Հիմա մի կարևոր հարցադրում. իսկ պասուց տոլման որևէ մեկը մտածե՞լ է առաջադրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին որպես զուտ հայկական կերակրատեսակ և ոչ նյութական ազգային արժեք: Տեսեք, եթե խաղողի տերևով և մսով տոլման Հայկական լեռնաշխարհում պատրաստում էին դեռևս Արարատյան (Ուրարտու) թագավորության օրոք, ապա քրիստոնեության ընդունումից հետո առաջացավ արդեն նույն խաղողի տերևով տոլմայի պասուց տարբերակը, այսինքն՝ այն տոլման, որ քրիստոնյա հայերը պատրաստում էին առանց մսի, միայն ընդեղենով՝ պաս պահելու ընթացքում: Կարծում եմ, այս տարբերակում արդեն ապացուցման կարիք էլ չէր լինի, թե որ երկիրն է քրիստոնյա և որ երկրին է պատկանում 4-րդ դարից եկող պասուց տոլմայի պատրաստման մշակույթը:

Ռուբեն Շուխյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին