▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքար՝ Գագիկ Ծառուկյանի և Արթուր Վանեցյանի միջև

Արփինե Հովհաննիսյանը մեկնում է արձակուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ միացում

Որոշվել է՝ Երևանի ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը

Թուրքիայում ԻՊ-ի կողմից առևանգած եզդի երեխաներ են գտնվել



2017-12-13 10:56:30

2014 թվականին Իրաքի Շանգալ (Սինջար) շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված եզդի երեխաներից 6-ին գտել են Թուրքիայում: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ «ԻՊ-ի կողմից առևանգված եզդի երեխաների փրկության գրասենյակի» տնօրեն Հուսեյն ալ-Քաիդին հայտնել է, որ գտնված 6 երեխաներին հանձնել են իրենց ընտանիքներին: Եզդի երեխաները պատմել են, որ իրենց նախ տարել են Սիրիա, ապա զարտուղի ճանապարհներով անցկացրել Թուրքիա:

«ԻՊ-ի կողմից առևանգված եզդի երեխաների փրկության գրասենյակի» տնօրենը հայտնել է, որ իրենք տեղեկություններ ունեն Թուրքիայում պահվող այլ եզդի երեխաների մասին և աշխատում են նրանց հայտնաբերելու ու ընտանիքներին վերադարձնելու ուղղությամբ: «ԻՊ-ը ոչնչացվում է, բայց դեռ շարունակում է իր ձեռքում պահել մոտ 3000 եզդիներ: Եզդիներին իրենց հետ տեղից տեղ են տեղափոխում»,- ասել է ալ-Հուսեյնը:

Աղբյուրը նշում է, որ 2014 թվականին Իրաքի եզդիաբնակ Շանգալ շրջանը գրավելուց հետո ԻՊ-ն առևանգել էր ավելի քան 6000 եզդի, որոնցից 3200-ը փրկվել է, իսկ 3000-ը դեռ ահաբեկիչների ձեռքում է: Հիշեցնենք, որ թուրքական մամուլում բազմիցս տեղեկություններ են հայտնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ), Շանլըուրֆա (Ուրֆա) և Անկարա քաղաքներում «ստրուկների շուկաներ» հիմնվելու մասին: Սիրիայի հետ սահմանակից քաղաքներում և մայրաքաղաքում հիմնած գաղտնի «շուկաներում» կազմակերպությունը վաճառել է եզդի կանանց և երեխաների:

Ermenihaber







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.