▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը հանձնարարել է պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը

Համայնքներում, տնտեսական ակտիվությանը զուգահեռ, հաճախակի են դարձել գործարարների կողմից հողերի նպատակային նշանակության փոփոխության դիմումները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով՝ նշված դիմումների քննության ընթացքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային մարմիններին տրված են լայն հայեցողական լիազորություններ, հստակ չեն համապատասխան դիմումների մերժման հիմքերը, ինչպես նաեւ, չնայած գործող կարգով նախատեսված են վարչարարության կատարման հստակ ժամկետներ, գործնականում դրանք ոչ միշտ են պահպանվում: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին եւ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել եւ Կառավարության աշխատակազմ ներկայացնել համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացն առավել հստակեցնելու եւ վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ առաջարկություններ՝ հատկապես անդրադառնալով համապատասխան գործընթացում մերժման հիմքերի հստակեցման եւ ձեւական պահանջների բացառման հարցերին։ Վարչապետը նշեց նաեւ, որ ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ։ Կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարվեց սահմանել հսկողություն գերատեսչությունների կողմից հաստատված կարգով ժամկետների պահպանման վերաբերյալ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին