▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են խոսել Պուտինն ու Թրամփը

Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի միացյալ նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են տեղեկատվություն եւ հնարավոր նախաձեռնություններ փոխանակել Կորեական թերակղզում խնդրի լուծման ուղղությամբ:

«Նախագահները զրուցել են հօգուտ երկխոսության հաստատման եւ Հյուսիսային Կորեայի հետ շփումների կառուցման»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Պեսկովը չի մանրամասնել, թե որքա՞ն  է տեւել հեռախոսազրույցը, սակայն նշել է, որ այն «երկար եւ  բովանդակալից էր...»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին երկու երկրների ղեկավարների միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին