▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ. Երևանում ոստիկանները «թույլատրել» են ձկան փողոցային առևտուրը

 

 

 

 

 

 

 

 

 

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ահազանգում է Շենգավիթ վարչական շրջանում ձկան անօրինական առևտրի դեպքի մասին:

Վերջինս գրում է. «Թե ինչպես է աշխատում Շենգավիթի փառապանծ ոստիկանությունը:

Քիչ առաջ փողոցային առևտրով զբաղվող երիտասարդների հետ պարեկային խմբի «բանակցություններն» ավարտվեցին ձկնավաճառների «հաղթանակով»։  Իսկ թե ինչու ոստիկանները չվերացրին ապօրինությունը, Վլադիմիր Գասպարյանը կարող է իմանալ Մանթաշյան-Նժդեհ խաչմերուկի բազմաթիվ տեսախցիկներից։

Հա, ի դեպ, այսօր տեսանյութերը վերցրեք, որ անցած անգամվա նման չասեք՝ 48 ժամ են դրանք պահպանվում («արդյունավետ բանակցությունները» տեղի են ունեցել 12։30-13։00 ։ճ)։ 

Հ.Գ. Շենգավիթի ոստիկանությունը վատագույնն է Երևանում։

Հ.Գ.Գ. Բա տականքին ե՞րբ եք հանելու համազգեստի մեջից»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին