SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 9-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող «Սերժուլիկ» մականվամբ Սերժ Վարդանյանին, ով «Ճվճըվ Արոյի» ավագ որդին է։
Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել Արաբկիրի Ոստիկանությունը։
2017 թվականի նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում մի խումբ երիտասարդներ անհարգալից վերաբերմունք էին դրսևորել ռեստորանում գտնվող հաճախորդների նկատմամբ և բռնություն կիրառել, ինչպես նաև հայհոյել մատուցողին։ Իսկ ավելի վաղ Ս. Վարդանյանի մասնակցությամբ նաև կողոպուտի դեպք էր տեղի ունեցել։
Նշված 2 դեպքերով հարուցվել էր քրեական գործ։ Ս. Վարդանյանին նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը լրացնելու և փոփոխելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը ծանուցագրեր է ուղարկել նրան՝ ներկայանալու համար, սակայն նա չի ներկայացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 9-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի միջնորդությունը և հետախուզման մեջ գտնվող Ս. Վարդանյանը կալանավորվել է։
Նա տեղափոխվել է Նուբարաշենի բանտ։
Մանրամասները՝ այստեղ
Կարդացեք նաև. «Ճվճըվ Արոյի» 24-ամյա տղան, պապու՝ «ՏրանսԳազ»-ի պետ Նիկոլայ Վազգենիչի միջամտության շնորհիվ կալանքից պրծավ