▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվգենի Պետրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը Պուտինի վստահված անձանց թվում են

Ռուսաստանի ԿԸՀ-ն գրանցել է 2018 թվականի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի վստահված անձանց երկրորդ խումբը,-հայտնում է Русарминфо-ն:

Պուտինի վստահված անձանց նոր ցուցակում են գրող, երգիծաբան Եվգենի Պետրոսյանը և հայտնի շոումեն, դերասան Միխայիլ Գալուստյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի վստահված անձանց շարքում են նաև ռուսաստանաբնակ սուսերամարտուհի, Օլիմպիական երկակի չեմպիոն Յանա Եգորյանն ու Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Ռուսական օրենսդրության համաձայն՝ նախագահի թեկնածուն իրավունք ունի նշանակել մինչև 600 վստահված անձ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին