▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք պատգամավորն առաջարկել է Էրդողանին «գազի»-ի կոչում շնորհել

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մեթին Քյուլունքն առաջարկել է նախագահ Էրդողանին «գազի» (վետերան) կոչումը շնորհել։ Թուրքական «Demokrat Haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Քյուլունքը համապատասխան օրենքի նախագիծ է նախապատրաստել, որում մասնավորապես ասված է․ «Գազի են կոչում կրոնի համար պայքարող «գազա»-ների այն առաջնորդներին, ովքեր դիրքեր են պահպանել և վիրավորվել են հանուն հայրենիքի»։ Այս իմաստով մեր հանրապետության նախագահը մի շարք ճակատներում պատերազմելով առաջ է շարժվել»։ Պատգամավորի խոսքով՝ Թուրքիայի և իշխող ԱԶԿ-ի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այդ կոչումի շնորհումը կլինի թե ազգային ավանդույթի շարունակություն և թե միջազգային հանրությանը ցույց կտա Թուրքիայի վճռականությունը։

Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին