«Հայկական ժամանակ»-ը գրում է. Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանությունը նախապատրաստելու գործով նախաքննության ընթացքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել:
Կայքի տեղեկություններով, սույն քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործների թիրախում ոչ միայն Դոն Պիպոն է եղել, այլ նաեւ՝ մեկ այլ հայտնի քրեական հեղինակություն: Ենթադրյալ հանցագործները նախապատրաստել են նաեւ վերջինիս սպանությունը: