▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոն Պիպոն` իր դեմ պլանավորած մահափորձի և մամուլում տեղ գտած հրապարակումների մասին

Fnews.am-ը գրում է. Թեև հայտնի հեղինակություն, Արթուր Ասատրյանի Դոն Պիպոյի սպանության գործով հիմնական մեղադրյալը ձերբակալվել ու կալանավորվել է, սակայն կրքերը այս մահափորձի շուրջ` քրեական եւ քաղաքական շրջանակներում, դեռ չեն մարում: 

Մամուլն արդեն գրել է, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը Էջմիածնում ձերբակալել է զինված հանցախմբի, որը պատրաստվում էր սպանել Վստրեչի Ապերին ու Հռոմից նոր վերադարձած Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյանին):

Ո՞վ էր մահափորձի պատվիրատուն, առայժմ հայտնի չէ:

Շատ ու շատ օդում կախված հարցերի պատասխաններ ուզում է ստանալ նույն ինքը՝Արթուր Ասատրյանը, ում համար այս ամենն ուղղակի անհեթություն է, ու ապսուրդ: 
Ավելին, Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն զրույցում նշեց, որ ինքը խիստ զարմացած է այս դավադրությունից , եւ որ այդ լուրերը իրեն տեղ հասնելու առաջին իսկ պահից սկսած, մի տեսակ չի էլ հավատացել, որ ինչ-որ մեկը ցանկություն էր ունեցել նրա դեմ մահափորձ կազմակերպելու:

Ու ինչպես իր խոսքում նկատեց Դոն Պիպոն.

-Ես իսկապես զարամացած եմ. բառեր չեմ գտնում ասելու այդ ամենի վերաբերյալ, ու մի տեսակ չէի էլ ուզում հավատալ, որ այդ լուրերը իրականության հետ կապ ունեն: Բայց երբ հեռուստատեսությամբ տեսա, որ այդ գործով ձերբակալաված մարդիկ կան, ու տեղեկացա, որ նրանք ցուցմունքներ են տվել, ինձ այլ բան չէր մնում, քան հաշվի նստել տեղի ունեցածի հետ:

Թեեւ պատմությունը ցույց է տվել, որ միշտ էլ, հային միայն հայն է ուզեցել սպանել: Մեզ ուրիշ մարդ չի կարողանում սպանել: Սկզբից իրարից բաժանում են, հետո՝ հատ-հատ սպանում: Ես ամբողջ աշխարհը շրջում եմ, ու դուք էլ տեսաք, որ բոլորն ինձ սիրով ու հարգանքով են վերաբերում: Ու հիմա ստացվում է, որ երբ գալիս եմ իմ հարազատ երկիր, իմ հարազատ Էջմիածին, (ուր իմ ժողովրդին ես միայն ուզում եմ օգնել, ու բարձրացնել ….25տարի շարունակ իմ հայ ազգի անունը ես ուզում եմ միայն բարձրացնել, ու անում եմ այն, ինչ կարողանում եմ. թեկուզ մի փոքր բան իմ ժողովրդի համար ), հանկարծ իմ քաղաքում ինձ ուզում են սպանել… 
Հիմա ես մի հարց եմ ուզում տալ իմ անվան դիմաց այդ քրեական բառը գրողներին. հանուն ինչի, եւ ինչ պատճառով են նրանք այդ քրեական բառը իմ հետ կապում. նստա՞ծ եմ եղել, բռնվա՞ծ եմ եղել Ձեզ մոտ, ինչ-որ մի տեղ ինձ հետ քրեական պատմությունների մեջ ե ՞ ք հայտնվել, որ գիտեք ես քրեական հեղինակություն եմ: 
Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ ինձ համարում են քրեական հեղինակություն: Էդ ամենը ինձ համար ավելի ցավալի է, քան որ ինձ ուզեցել են սպանել: Որովհետեւ երբ-որ մարդուն անվանում են քրեական հեղինակություն, մարդկանց մոտ կարծիք է ձեւավորվում, որ վե'րջ, եթե նա քրեական հեղիանկություն է՝ ուրեմն հազար ու մի կրիմինալ պատմությունների մեջ է եղել: Ու երեւի դրա համար էլ նրան ուզեցել են սպանել:
Բայց ես կյանքում ոչ մի մութ պատմության մեջ չեմ եղել, որ մի հատ էլ մտածեի՝ ինձ կցանկանային սպանել:
Ամբողջ կյանքս վատնել եմ՝ մարդկանց լավություն անելու, մարդկանց ինչ-որ մի բանի տեր սարքելու, ու նրանց կողքին կանգնելու համար: Չհաշված իմ բարեգործական ծրագրերը, որից որ վստահ եմ, շատերն են տեղյակ: 
Սա իրոք ինձ համար անհասկանալի մի բան է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին