▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, հրապարակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատավճիռը։

Սպանության համար մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Մեղադրողը միջնորդել էր հենց 20 տարվա ազատազրկման դատապարտել։

Հիշեցնենք, որ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով` ավազակությամբ զուգորդված սպանություն կատարելու համար։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին