▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչպես էին հարյուրավոր մարդիկ հերթ կանգնել Երևանում՝ ընտրելու Ռուսաստանի նախագահին

Ռուսաստանում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը։

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահական ընտրություններում առաջատարն է: Նա ստացել է ընտրողների 77%-ի քվեները: Երկիրը 18 տարուց ավելի ղեկավարած Վլադիմիր Պուտինն առաջադրվում է նոր 6-ամյա ժամկետով:

Մինչ այդ, համացանցի հայ օգտատերերի համար քննարկման բուռն թեմա էր դարձել Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ գոյացած հերթը և թե ինչպես էին արդիկ սպասում են ընտրություններին քվեարկելու համար։

Հատկանշական է, որ ժամը 12.15-ի դրությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանն ավելի քան 1100 մարդ արդեն քվեարկել էր, երբ Պետդումայի ընտրություններին ամբողջ օրվա ընթացքում Երևանում Ռուսաստանի դեսպանատանը ընդամենը 1070 մարդ էր քվեարկել։

«Ոնց որ մեր հեռավոր գյուղերից մեկի ընտրությունների թվերն են գալիս 100-ից մինչև 110 տոկոս, կարծում եմ Հայաստանն էլ Ռուսաստանի համար է դարձել մի ծայրահեղ հեռու գյուղ, ու այստեղից էլ նույնպիսի թվեր կգնան շեֆին՝ 100-110 տոկոս՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին»,-այս առիթով գրել է ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Հակոբյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին