▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավ եմ ապրում Սեֆիլյանի համար, բայց զինվորականը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվի․ Կոմանդոս

Ցավ եմ ապրում Սեֆիլյանի համար, նա իմ մարտական ընկերն է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ անդրադառնալով երեկ Ժիրայր Սեֆիլյանին 10․5 տարի ազատազրկելու դատարանի վճռին:

«Ես զինվորական եմ, քաղաքականությունից ես կուշտ եմ, շնորհակալ եմ կուսակցություններից, նրանց խաղերից: Ցավ եմ ապրում Սեֆիլյանի համար, նա իմ մարտական ընկերն է: Ես նրան հանդիպել եմ իրեն ձերբակալելուց մեկ շաբաթ առաջ: Մարտի դաշտում մենք պայքարել ենք մեր երկրի խաղաղության համար, իսկ հիմա կիսվել ենք: Զինվորականը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվի, ես միշտ ասել եմ»,-նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին