Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում երեկ բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 64-ի: Այս մսին հայտնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին: Նշվում է նաև, որ Տրեշևսկի ավանի 5Ա դասարանի աշակերտների մասին մինչ այժմ տեղեկություն չկա։ Այս մասին պատմել է տեղի միջնակարգ հանրակրթական դպրոցի քարտուղարը։
Դպորցականները դասղեկի հետ միասին Կոմերովո էքսկուրսիայի էին գնացել։ Ծնողները որոշել էին նրանց խրախուսել լավ սովորելու համար եւ շնորհավորել արձակուրդների առաջին օրը։
Հայտնի է, որ հրդեհի պահին երեխաները առևտրի կենտրոնի կինոդահլիճներից մեկում մուլտֆիլմ են դիտել։ Մոտավորապես ժամը հինգին երեխաներից մեկը զանգահարել է հորաքրոջը և հայտնել, որ շենքը այրվում է, իսկ իրենք չեն կարողանում դուրս գալ։ Նախնական տվյալներով, դասղեկին հաջողվել է փրկվել։ Նա չի գնացել մուլտֆիլմ դիտելու և որոշել է զբոսնել առեւտրի կենտրոնում։
Ըստ նախնական տվյալների` հրդեհի պատճառը եղել է էլէկտրական լարերի անսարքությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի Կեմերովո մարզի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով, 70 մարդ անհետ կորած է համարվում, զոհերի թվում երեխաներ կան:
Նշենք նաև, որ հրդեհից տուժածների թվում նախնական տվյալներով հայեր կան: